|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված տեղական ինքնակառավարման մարմինների՝ Սահմանադրությամբ նախատեսված բարեփոխումների իրականացման հետ կապված հարցերին:
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ արդյունավետորեն գործող տեղական ինքնակառավարման մարմինները ժողովրդավարական համակարգի կարեւորագույն բաղադրամասերից են, ինչը պահանջում է պատասխանատվության բարձր մակարդակ եւ համակարգված աշխատանքների կատարում այդ ինստիտուտի կայացման ու զարգացման ուղղությամբ: