|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանման բացմանը: Դրանում միավորվել են կոմիտեի Կոտայքի, Արագածոտնի ու Արմավիրի ստորաբաժանումները:
Կառավարության ղեկավարը շրջել է նորաբաց ստորաբաժանումով, ծանոթացել ներդրված էլեկտրոնային համակարգով իրականացվող գործունեությանը և աշխատանքային պայմաններին:
Նորաստեղծ ստորաբաժանման գործունեությունը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի բացառմանը՝ էապես սահմանափակելով գործառույթն իրականացնող պաշտոնատար անձ-քաղաքացի շփումը, պաշտոնատար անձի վրա ներազդելու հնարավորությունը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համակարգում ապահովվել է շուրջ 110 մլն դրամի խնայողություն, որը կուղղվի նրա հետագա զարգացմանն ու տեխնիկական նոր հնարավորությունների ստեղծմանը:
Հովիկ Աբրահամյանը ողջունել է կադաստրի համակարգում իրականացվող բարեփոխումները և կարևորել դրանց հետագա շարունակականությունը: Վերը նշված տարածքային ստորաբաժանումների միավորմամբ միևնույն ստորաբաժանման ներքո են ներառվել համակարգում առկա շուրջ 2 միլիոն 200 հազար անշարժ գույքի կադաստրային (արխիվային) գործերից գրեթե 650 հազար միավոր գործերի նյութեր:
Դրանով հնարավորություն կընձեռնվի խիստ հսկողության ապահովմամբ առավել ընդգրկուն աշխատանքներ իրականացնել համակարգում էլեկտրոնային գործառույթներ կատարելու, արխիվային նյութերի ամբողջականացման, դրանց թվայնացման ու տեսաներածման թերությունները վերացնելու ուղղությամբ: