|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, նոյեմբերի 29-ին, ժամը 19:30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Թեղուտ գյուղի պղնձամոլիբդենային գործարանի չգործող պահեստային հատվածում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:10-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Թեղուտ» ՓԲԸ պղնձամոլիբդենային գործարանի մեխանիկների գործող պահեստում (ընդհանուր մակերեսը 600 քմ):
Այրվել են պահեստի 50 քմ տարածքում գտնվող էլ. մալուխներ, պլաստամասսե իրեր, ռետինե խողովակներ և հանքափորի սաղավարտներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: