|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մարտի 28-ին, ժամը 17:19-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Թեղուտ բնակավայրին պատկանող հանդամասում՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:02-ին, մարվել՝ 23:47-ին: Անտառածածկ տարածքում (մոտ 700 քմ) այրվել են 7 ընկած (չորացած) ծառ, 2 ծառի քոթուկ (մոտ 2 մ), իսկ 4 ծառ ջերմահարվել են: