Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանու ավագանու նիստում հաստատվեցին Մոնթե Մելքոնյանի և Լեոնիդ Ազգալդյանի անուններով փողոցներ անվանակոչելու մասին նախագծերը: Այսուհետ Լենգինգրադյան փողոցը Իսակով պողոտային կապող նորակառույց փողոցը կկոչվի Մոնթե Մելքոնյանի, իսկ Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը՝ Լեոնիդ Ազգալդյանի անունով։
Հիշեցնենք, որ Մոնթե Մելքոնյանի անունով փողոցի անվանմակոչման նախագիծը ներկայացրել էր «Ելք» խմբակցությունը, որը մշակույթի հանձնաժողովում ավագանու ՀՀԿ անդամների կողմից մերժվել էր: «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը նշեց, որ իրականում ՀՀԿ-ն «Ելք»-ի առաջարկած նախագծին «փայ է մտել», քանի որ ընդամենը ամիսներ առաջ դեմ էին այս նախագծին, իսկ հիմա` կողմ, և պարզ չէ՝ ի՞նչ է փոխվել այս ժամանակահատվածում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ վերոհիշյալ փողոցը Մոնթեի անունով անվանակոչելու ձգձգման պատճառը փողոցի հարակից տարածքի կառուցապատման խնդիրն էր: «Նման տերմին օգտագործելը տեղին չէ, «Ելք»-ն ուզում էր վերմակը մի քիչ իր վրա քաշել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Լեոնիդ Ազգալդյանի անվամբ փողոց անվանակոչելուն, ապա «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանի խոսքով՝ իրենց խմբակցության համար անընդունելի է «նեղ ու ճմռթած փողոցն անվանակոչել Ազգային հերոսի անունով»: Նա ասաց, որ «Երկիր ծիրանին» չի քվեարկելու այս նախագծի օգտին:
Ինչևէ, երկու նախագծերն էլ ավագանին հաստատեց: