կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-04 17:04
Հասարակություն

Լեոնիդ Ազգալդյանի և Պետոյի հուշատախտակները կրկին տեղահան են արվել ու ենթարկվել վանդալիզմի

Լեոնիդ Ազգալդյանի և Պետոյի հուշատախտակները կրկին տեղահան են արվել ու ենթարկվել վանդալիզմի

Ֆեյսբուքյան օգտատեր Ալբերտ Տոնեյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սեպտեմբերի 29-ին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի հիմնադրման 60 ամյակին նվիրված դեպի Արագածի հարավային գագաթ մեր արշավի ժամանակ նախատեսել էինք նաեւ հարգանքի տուրք մատուցել լեգենդար հերոս ֆիզիկոսներ Լեոնիդ Ազգալդյանին եւ Պետրոս Ղեւոնդյանին նրանց հուշատախտակների մոտ:

Ցավով ու զայրույթով պիտի հայտնեմ, որ մոտ մեկ տարի առաջ վերականգնված, Արցախի հերոսներ, Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին, ինչպես նաեւ բոլորովին վերջերս Սասնա Ծռերի կողմից վերականգնած Պետոյի հուշատախտակները կրկին տեղահան են արվել ու ենթարկվել են վանդալիզմի»:

Կից՝ մեկնաբանությունների հատվածում, նա լուսանկար է հրապարակել ու նշել, որ այն արված է օգոստոսի 28-ին: