|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Արթուր Սարգսյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ բնակարան, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, ավտոտնակ ու արտադրական նշանակության շինություն: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա վարում է «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները կազմում են 5 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 271 հազար դրամ:
Նոյեմբերին կայացած ընտրություններում Սարգսյանի օգտին 12 հազար 637 ընտրողից քվեարկել էր ավելի քան 10 հազարը: Նրա անունը վերջերս մամուլում հայտնվեց իր մասնակցությամբ տեսնայութից հետո, որտեղ տեսանկարահանված էր իր ծննդյան օրվա կապակցությամբ քաղաքապետարանի աշխատակիցների կողմից կազմակերպված ծննդյան փարթին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: