Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը գոհունակություն է հայտնում Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված բանաձևի կապակցությամբ, որտեղ արդեն երկրորդ անգամ ուղղակի տեքստով ճանաչվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Կարապետյանը հիշեցրեց, որ գալիք շաբաթ գումարվելու է Եվրոպական Միության և Արևելյան գործընկերٳթյան գագաթնաժողովը, որի ընթացքٳմ նախատեսվում է Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրել համագործակցության նոր համաձայնագիրը:
«Ընդհանրապես նման գագաթնաժողոﬖերից առաջ Եվրոպական խորհրդարանը բանաձևով իր տեսակետներն է հայտնում և առաջարկությունները ներկայացնում՝ գործընկերٳթյան շարունակության շուրջ: Այս տարի էլ ունեցանք քվեարկություն Եվրոպական խորհրդարանումու այդ բանաձևում անդրադարձ է կատարվում Արցախի հարցին՝ հայտնվում է հավասարակշռված տեսակետ: Այնտեղ նշվում է, որ Եվրոպական Միությունը և Եվրոպական խորհրդարանը աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները պետք է անցկացվեն երեք հիմնական սկզբունքների շուրջ, որոնք են՝ ուժի չկիրառումը, ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը: Սա հավասարակշռված բանաձև է: Մենք գոհունակություն ենք հայտնում, քանի որ բանակցություններն ընթանում են այս երեք սկզբունքների հիման վրա»,- ասաց Կարապետյանը՝ կարևորելով նաև բանակցություններին Արցախի մասնակցությունը:
Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի նախագահը նշեց, որ բանաձևը սխալ մեկնաբանությամբ նախապես քվեարկվել էր Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, սակայն Հայաստանի դեսպանության և Հայ դատի հանձնախմբի համակարգված աշխատանքների արդյունքում փոխվել է այն:
«Սկզբում բանաձևում նշվում էր միայն ուժի կիրառման բացառումն ու տարածքային ամբողջականության սկզբունքը: Մեր աշխատանքների արդյունքում հնարավոր եղավ պատասխանատٳներին համոզել, որ պետք է լինել արդար, հավասարակշռված ու նշել նաև ազատ ինքնորոշման իրավունքը, ինչը հիմնական սկզբունքներից մեկն է, որոնց հիման վրա տեղի են ունենում բանակցությունները»,- ասաց Կարապետյանը:
Այս բանաձևն իրենից մեծ կարևորություն է ներկայացնում, քանի որ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ այն սահմանում է համագործակցության ակնկալիքները, ինչպես նաև ուրվագծում է Արևելյան գործընկերության հետագա զարգացման տրամաբանությունը, ուստի զարմանալի չէր, որ ադրբեջանական կողմը, մեծ ջանքեր էր ներդրել բանաձևի հիﬓական ուղերձը և դրա տրամաբանությունը խաթարելու համար: