|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Թուրքիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է Ավստրիայի խորհրդարանի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը:
ԱԳ նախարարության հայտարարության մեջ ասվում է. «Ավստրիայի խորհրդարանը, իրավական և պատմական ճշմարտություններին հակադրվելով, թուրք ժողովրդի վրա հանցանք բարդելու իրավունք և գործառույթ չունի: Լավ իմացեք, որ Թուրքիան և թուրք ժողովուրդն իրենց պատմության դեմ զրպարտությունը չեն մոռանալու»:
ԱԳՆ-ն, պնդելով, թե Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բոլորը նույն պայմաններում են կռվել, և տեղի ունեցած «մեծ ողբերգությունը» որպես «ցեղասպանություն» բնութագրելը սխալ է, ասել է. «Բոլոր քրիստոնյա խմբերի ցավերը կիսելով՝ այդ ժամանակ զոհված մուսուլմաններին որևէ կերպ չանդրադառնալը ցույց է տալիս կրոնական հիմքով դրված խտրականությունը»: