կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-07 13:38
Տարածաշրջան

Կ.Պոլսի հայկական պատմական Խորենյան դպրոցի շենքը կարող է հյուրանոցի վերածվել

Կ.Պոլսի հայկական պատմական Խորենյան դպրոցի շենքը կարող է հյուրանոցի վերածվել

Կ.Պոլսի (Ստամբուլի) Ֆաթիհ շրջանում գտնվող հայկական պատմական Խորենյան տարրական դպրոցի շենքը վերանորոգվելու է. տեղեկացնում է Turizmajansi-ն:

Ֆաթիհի Սուրբ Հրեշտակապետաց հայկական եկեղեցուն կից` 1821 թվականին բացված տարրական դպրոցի շենքն արդեն քառորդ դար է՝ անմխիթար վիճակում է։ Քարե շինության պատերը ճաքճքել են, ներսն աղբանոցի է վերածվել։ Կառույցը ներկայումս անօթևանների ապաստան է։

Պատմական կառույցի վերականգնման նպատակով հատուկ նախագիծ է մշակվել, սակայն չորս տարի պատասխանի են սպասում։ Նախագծի հաստատման դեպքում պատմական հայկական դպրոցը կվերածվի հյուրանոցի։

Պոլսի Բալաթ թաղամասում գտնվող Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցուն կից Խորենյան դպրոցի և գերեզմանոցի հիմնադրամի երկրորդ նախագահ Արամ Կուրանը տեղեկացրել է, որ դպրոցի շենքը 18 տարի ժամկետով վարձակալության է տրվել մի մասնավոր ընկերության։ Նրա խոսքով՝ այդ ընկերությունը մտադիր է շենքը վերանորոգել և հյուրանոցի վերածել։ Սակայն համապատասխան նախագիծն արդեն չորրորդ տարին է՝ սպասում է հաստատման։ Կուրանի կարծիքով` եթե նախագիծը կյանքի կոչվի, դա շահութաբեր կլինի թե՛ Թուրքիայի տնտեսության,  թե՛  հայկական հիմնադրամի համար։