Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը: Նրա խոսքով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018 թվականի ապրիլի 9-ից Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները սահմանափակվելու են, բյուջեն բաժանված է երկու մասի` մինչև ապրիլի 9-ը և դրանից հետո:
«Հանրապետության նախագահի գործառույթները սպառիչ են, լրացուցիչ օրենսդրության կարգավորման անհրաժեշտություն չեն ունենալու: Առաջին եռամսյակում գործող նախագահը լիարժեքորեն իրականացնելու է իր գործառույթները, ուստի մեր ֆինանսական միջոցների ծախսումը բաժանվել է երկու մասի, մինչև ապրիլի 9-ը և դրանից հետո որոշակի ծախսեր չեն նախատեսվելու պետական բյուջեով»,- ասաց նա:
Կապված փոփոխությունների հետ` որոշակի ծրագրեր չեն նախատեսվելու նախագահի աշխատակազմի բյուջեով: «Տեղեկատվական ՊՈԱԿ-ի գործունեության հիմնախնդիրները, պետական կառավարման ակադեմիայի հետ իրականացվող 2 ծրագրերը անցնելու են կառավարության տիրույթ»,- ասաց Գևորգյանը:
Ծախսերը, ըստ նրա, հիմնականում պահպանման ծախսեր են լինելու` աշխատավարձ, գործուղումներ և այլն:
2018-ին թվականին ծախսերի ցուցանիշները 30-35 տոկոսով կնվազեն` կապված լիազորությունների վերաբախշման հետ: