|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Կառավարության նիստից հետո ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գնաճին: Նրա խոսքով՝ տարվա ընթացքում միջին գնաճը կազմել է 0,7 տոկոս, ինչը բարձր ցուցանիշ չէ: Ըստ Արամյանի` զարգացած երկրները թիրախավորում են 3 տոկոս գնաճ և ոչ թե 0-ին մոտ գնաճը:
«Ցածր գնաճը խժռում է տնտեսական պոտենցիալը, դա վտանգավոր է: Այնպես որ` 0-ին մոտ գնաճը վտանգում է տնտեսությունը: Գնաճի նորմալ, բնականոն վիճակը 4 տոկոսն է, և դա ունի ակադեմիական հիմնավորում»,- ասաց նախարարը:
Որպես սպառող` Վարդան Արամյանը չի զգում, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրացել են: Ըստ նրա` մսինն ու կարագինը, իհարկե, հարաբերականորեն բարձրացել են, բայց կան շատ ապրանքներ, որոնց գինը նվազել է: