Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2018 թ. հունվարի 1-ից նոր «Հարկային օրենսգրքի» պահանջների համաձայն՝ մի շարք ապրանքների հարկման դրույքաչափերը մինչև 2021 թ. աստիճանաբար կբարձրանան: Խոսքը, մասնավորապես, ենթաակցիզային ապրանքների մասին է: Օրինակ, սպիրտային խմիչքների դեպքում կսահմանվի 1 լիտրի համար 725 դրամ ակցիզային հարկ, 2019-ից՝ 835 դրամ, 2020-ից՝ 960 դրամ, իսկ 2021-ից 1100 դրամ: Այժմ սպիրտային խմիչքների ակցիզային հարկը սահմանված է 1 լիտրի համար 550 դրամ:
Այսինքն՝ սպիրտային խմիչքները կթանկանան 175 դրամով: Ծխախոտի համար այժմ գործում է ակցիզային հարկ մեկ տուփից 110 դրամ: Հունվարի 1-ից այդ վճարը կկազմի 145 դրամ, այսինքն՝ միայն ակցիզի բարձրացման պատճառով 1 տուփ ծխախոտը կթանկանա 35 դրամով:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: