|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ռիա Նովոստի-ի հետ զրույցում ասել է, որ խուճապի մատնվելու պատճառներ չի տեսնում` ՀՀ պատգամավորների կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու նախաձեռնության առնչությամբ, քանի որ Երեւանը, միեւնույն է, վստահեցրել է, որ Ղարաբաղի կարգավիճակը չի որոշվի միակողմանիորեն:
«Ինչ վերաբերում է ԼՂՀ անկախությունը ճանաչելու թեմային. դա չէ՞ որ Հայաստանը չի քննարկում: Դա 2 պատգամավորի առաջարկ է: Եւ ՀՀ կառավարությունը, հանդարտեցնելով կրքերը, բացատրել է, որ այդ օրինագծի նախագծին դեռ պետք է եզրակացություն տան: Ես տագնապի ազդանշան չէի հնչեցնի եւ խուճապի չէի մատնվի»,- ասել է Լավրովը:
Նա նաեւ հայտնել է, որ առաջիկայում Մինսկի խմբի համանախագահները նոր հանդիպումներ կնախաձեռնեն:
«Իհարկե հիմա կարեւորը նոր զոհերից խուսափելն է եւ հրադադարի ցանկացած խախտում կանխելն ու դրա համար իրական քայլեր ձեռնարկելը»,- նշել է Լավրովը:
Միեւնույն ժամանակ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Մոսկվան բարդ, բայց հնարավոր է համարում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գաղափարների ` փաստաթղթային ձեւակերպումը: