|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Տեղեկացրել էինք, որ երեկ Թալինում խոհանոցի գազի խողովակից արտահոսք է տեղի ունեցել, ինչի հետևանքով տան անդամները՝ 7 հոգի, թունավորվել են: Տուժածներին տեղափոխել են Թալինի հիվանդանոց:
Դաշտադեմի գյուղապետ Անդրանիկ Ավետիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ թունավորվել են ընտանիքի 6՝ չափահաս անդամները, իսկ երեխային ոչինչ չի պատահել, քանի որ նա եղել է իր սենյակում, որտեղ գազը չի հասել:
«Վեցից երեքին երեկ հետազոտել, բուժօգնություն են ցուցաբերել ու դուրս գրել հիվանդանոցից, իսկ մյուս երեքը դեռ հիվանդանոցում են: Նրանց վիճակը լավ է, բայց կաթիլային են ստանում, որպեսզի օրգանիզմը մաքրվի: Դեպքը տեղի է ունեցել գազի արտահոսքից. տուրբինը չի աշխատել, գազն էլ ներս է լցվել: Հերթով սկսել են վատ զգալ իրենց, բայց հասցրել են շտապօգնություն կանչել»,- ասաց Ավետիսյանը: