|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հուլիսի 11-ին, Մասիս-Էջմիածին հատվածում, Արաքս-Երևան երթուղով ընթացող ուղևորատար էլեկտրագնացքը բախվել է ապօրինի սարքավորված երկաթուղային գծանցումում հայտնված անհայտ մեքենային:
Բեռնատար ավտոմեքենայի վարորդը չարտոնված անցումով փորձել է հատել երկաթուղային գծերը էլեկտրագնացքի դիմաց, ինչի արդյունքում գնացքը հարվածել է մեքենայի թափքին: ՃՏՊ-ում մեղավոր վարորդը փախուստի է դիմել պատահարի վայրից: Ընկերությունը դեպքի մասին տեղեկացրել է հանրապետության իրավապահ մարմիններին:
Ավտոմեքենաների վարորդների մեղքով երկաթուղում վթարների թվի աճի հետ կապված՝ Հարավկովկասյան երկաթուղին ավտովարորդներին կոչ է անում իրենց առողջությունը, կյանքը և ունեցվածքը պահպանելու համար զգոն լինել երկաթուղային գծերը հատելիս և խստորեն պահպանել երթևեկության կանոնները:
Հորդորում ենք չօգտագործել անօրինական անցումներ և հատել գծերը միայն հատուկ նախատեսված և սարքավորված վայրերում: