Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օգոստոսի 29-ին, ժամը 12:54-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 25-րդ կմ-ին բախվել են «ВАЗ-2106» մակնիշի (վարորդ՝ Ա. Հ.) 88 GG 737, «Mitsubishi Grandis» մակնիշի (վարորդ՝ Մ. Բ.) 35 AL 793 և «ВАЗ-2106» մակնիշի 51 LO 288 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ВАЗ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1960 թ. ծնված Ա. Գ.-ը և 1957 թ. ծնված Ս. Մ.-ը հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար: «ВАЗ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 2004 թ. ծնված Հ. Հ.-ը տեղում ստացել է առաջին բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները: