Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հոկտեմբերի 6-ին, ժամը 14:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝ Ա. Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Suzuki» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Suzuki Grand Vitara» մակնիշի 11 AS 110 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ Ա. Ս.-ը և ուղևոր՝ 2009 թ ծնված Պ. Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արմենիա ՀԲԿ և Սրբ. Աստվածամայր ԲԿ, որտեղ Ա. Ս.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Պ. Ա.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: