Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի բարձր մակարդակով հանդիպումներն ընդամենը հանդիպումներ են, դրանք չի կարելի կոչել բանակցություններ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ չի կարող բանակցություն համարվել մի հանդիպում, որտեղ ներկա չեն հակամարտության բոլոր կողմերը՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղը: Ըստ նրա՝ հերթը, սակայն, բանակցություններին չի հասել: Նա ասաց, որ Ղարաբաղը բանակցային կողմ չէ, որովհետև բանակցություններ չկան: Ռուստամյանն ասաց, որ Հայաստանը պետք է պահանջի, որ Ադրբեջանին վերադարձնեն բանակցային սեղան, իսկ դրա համար հարկավոր է, որ դադարեն սահմանային կրակոցները:
Արցախից Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ հետաքրքիր կարծիքներ են հնչել: ԼՂ իշխող մեծամասնության «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն, օրինակ, Tert.am-ին ասել է, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանին ոչ թե որպես հակամարտող կողմ, այլ որպես պատերազմող կողմ: Արդյոք Հայաստանը պատրա՞ստ է նման առաջարկ հնչեցնել, Ձեր կարծիքով, հասունացե՞լ է այդ պահը:
- Այն հանդիպումները, որոնք հիմա տեղի են ունենում, ընդամենը հանդիպումներ են, դրանք չի կարելի կոչել բանակցություններ: Հասկանալի է, որ չի կարող բանակցություն համարվել մի հանդիպում, որտեղ ներկա չեն հակամարտության բոլոր կողմերը: Աշխարհում չկա մի հակամարտություն, որը լուծվել է առանց հակամարտող կողմերի ներգրավման: Բանը չի հասել բանակցություններին: Հասկացեք, այնպես չէ, որ բանակցություններ կան ու Ղարաբաղը ներգրավված չէ։ Ոչ, բանակցություններ չկան, քանի որ նաև Ղարաբաղը չկա, բանակցություններ չկան, քանի որ կողմերից մեկը՝ Ադրբեջանը, բանակցելու կամք չունի: Մենք պետք է պահանջենք, որ Ադրբեջանին վերադարձնեն բանակցային սեղան, իսկ դրա համար հարկավոր է, որ դադարեն սահմանային կրակոցները: Եթե դա տեղի չի ունենում, չկան նաև բանակցություններ, կան հանդիպումներ, որոնք Ադրբեջանը փորձ է անում ներկայացնել իբրև բանակցություն: Այս աբսուրդից պետք է դուրս գանք:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ Tert.am-ի տեսանյութում: