Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Փետրվարի 1-ին Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ, որոնք վարում էին հայկական կողմից` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, իսկ ճապոնական կողմից` Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ճապոնիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Տակեշի Հիկիհարանին:
Ինչպես հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են միջազգային կազմակերպություններում համագործակցության ակտիվացմանը, տնտեսական համագործակցության խթանմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը վերաբերող հարցեր: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ: Ճապոնական կողմին ներկայացվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները:
Այնուհետև, ճապոնական պատվիրակության ղեկավար Տակեշի Հիկիհարանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է, որ Ճապոնիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ջանքերին ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի երեք հայտնի սկզբունքների հիման վրա: