|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հոկտեմբերի 23-ին, ժամը 14:42-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի վերջնամասում՝ Իջևան տանող ավտոճանապարհի աջակողմյան հատվածում, քաղաքացին ընկել է էլեկտրական աշտարակից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1995 թ. ծնված Իվան Դանութը (Ռումինիայի քաղաքացի) ընկել է էլեկտրական աշտարակից (մոտ 10 մ բարձրություն):
Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, նրան տեղափոխել են Դիլիջանի ԲԿ, այնուհետև տեղափոխել Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ: Երիտասարդի առողջական վիճակը, ըստ բժիշկների, ծանր է: