|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին պատրաստ է սառեցնել անկախության հանրաքվեի արդյունքները, եթե Բաղդադը չեղարկի շրջանի նկատմամբ պատժամիջոցները: Այդ մասին այսօր հայտարարել է Իրաքի փոխվարչապետ Ուսամա ան Նուջեյֆին` քրդերի առաջնորդի հետ հանդիպման արդյունքները ներկայացնելով. հայտնում է ТАСС-ը:
Պաշտոնյայի խոսքով` Բարզանին պատրաստ է բանակցել իրաքյան իշխանությունների հետ:
Հոկտեմբերի 8-ին Իրաքյան Քուրդիստանի ղեկավարը հանդիպում է ունեցել Իրաքի փոխվարչապետեր Ուսամա ան Նուջեյֆիի և Այադ Ալաուի հետ: Նրանք քննարկել են ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ուղիները: