կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-06 14:56
Հասարակություն

Համամիտ եմ նրանց հետ, ովքեր կարծում են` շտապօգնության որոշ ծառայություններ պետք է դառնան վճարովի

Համամիտ եմ նրանց հետ, ովքեր կարծում են` շտապօգնության որոշ ծառայություններ պետք է դառնան վճարովի

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը համամիտ է այն քաղաքացիների հետ, ովքեր կարծում են, որ շտապօգնության որոշ ծառայություններ պետք է դառնան վճարովի: Այսօր լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ շտապ բժշկական ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլորին՝ երկրի քաղաքացիներին և հյուրերին` անվճար, ցանկացած զբոսաշրջիկ պետք է կարողանա ստանալ անվճար օգնություն: Սակայն, ըստ նախարարի, միևնույն ժամանակ, որոշ ծառայություններ էլ պետք է վճարովի կատարվեն:

«Եթե հաճախորդը չի ցանկանում գնալ պոլիկլինիկա` սրսկումներ ստանալու, և նախընտրում է, որ դա արվի իր տանը, և ամեն օր կանչում է շտապօգնություն, ապա այս դեպքում կարելի է՞ վճարել, թե՞ ոչ: Եկեք` քննարկենք: Կամ օրինակ` եթե տատիկի թոռները Մոսկվայում են, և նա ուզում է ինչ-որ մեկին պատմել իր խնդիրների մասին: Հարևանները չեն գալիս, քանի որ հաճախ են լսել այդ պատմությունները, տատիկն էլ զանգահարում է շտապօգնություն: Հոգեբանական ծառայությունների համար կարելի՞ է վճարել, թե՞ ոչ: Եկեք` քննարկենք»,- ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ բոլոր կարծիքների մեջ ճշմարտությունը միշտ մեջտեղում է լինեմ, ինչին հասնելու համար էլ անհրաժեշտ է քննարկել ու հասարակական լսումներ կազմակերպել: