Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում հայկական թեմատիկայով նկարահանված «Քարավան 1915» Ֆիլմի գլխավոր դերասանուհին Այշե Աքընը խոսել է ֆիլմի մասին, անդրադարձել կինովարձույթից այն հանելու պատճառներին. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ Աքընի` «Քարավան 1915» ֆիլմը խաղաղության ուղերձ է, և թուրքական ֆիլմը ոչ թե կաղապարելու, այլ աջակցության կարիք ունի։ Դերասանուհին պատմել է, որ ֆիլմում ինքը մարմնավորում է հայուհու, իսկ ֆիլմը սիրո պատմությունը է իր հերոսուհու և թուրք ձիապանի միջև, որը ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել սիրելիից։
Ըստ Աքընի՝ ֆիլմի նկատմամբ վերաբերմունքի, խոչընդոտների, գրաքննության հիմնական պատճառն այն է, որ ֆիլմի յուրաքանչյուր կադրը ուղերձ է պարունակում։
Հիշեցնենք, որ ֆիլմը մեծ էկրան բարձրանալուց կարճ ժամանակ անց ռեժիսոր և սցենարիստ Իսմայիլ Գյունեշի որոշմամբ հանվել էր կինովարձույթից։ Ռեժիսորը նշել էր, որ նման որոշում է կայացվել ֆիլմի դիստրիբուցիայի հարցում առաջացած խնդիրների, կինոթատրոնների կանխակալ տրամադրվածության պատճառով:
Ռեժիսորի նկարագրություններից պարզ է դառնում, որ ֆիլմում գերակշռում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական տեսակետը։ Ռեժիսորի կողմից Հայոց ցեղասպանությունը ներկայացվում է որպես տեղահանություն: