|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կառավարության որոշմամբ «Սահլեվս» ՍՊԸ կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
Ընկերությունը ներմուծվող սարքավորումն օգտագործելու է կրակայրիչների արտադրության համար։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 230 մլն ՀՀ դրամ, որից 130 մլն ՀՀ դրամն իրացվելու է ՀՀ տարածքում, 80 մլն ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ երկրներում, 20 մլն ՀՀ դրամը՝ երրորդ երկրներում։
Նախատեսվում է ստեղծել 30 նոր աշխատատեղ. աշխատելու են նաև կանանց գաղութի դատապարտյալները։ Արտոնություն ստանալու համար ներկայացված սարքավորումների և հումքի արժեքը կազմում է 170 000 000 ՀՀ դրամ:
Նույն արտոնությունից կօգտվի նաև «Ֆարմատեք» ՓԲԸ, որը հումքն օգտագործելու է դեղագործության ոլորտում։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 2 մլրդ 800 մլն ՀՀ դրամ: Նախատեսվում է իրականացնել 900 մլն ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 9-10 նոր աշխատատեղ՝ 160 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
Կառավարության մեկ այլ որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Գրին Փաուր» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: Ընկերության նպատակն է ՀՀ, Սյունիքի մարզում Մեղրի համայնքում կառուցել 3,5 ՄգՎտ փոքր հիդրոէներգոկասկադ, որը նախատեսում է կատարել ընդհանուր շուրջ 1 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 311,4 մլն ՀՀ դրամ։
Արդյունքում կստեղծվի մոտ 13 աշխատատեղ` 82 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով: