Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու` «Ելք» խմբակցության առաջարկին դեմ է նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը:
«Ծառուկյան» խմբակցության անունից ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ ԵՏՄ-ն չի խանգարում եղած լուրջ տնտեսական խնդիրները լուծելուն:
«Բայց ունենք խնդիր, թե ինչու չենք օգտագործում ԵՏՄ-ի ներուժը: Պետք է քննարկման դնենք, թե ինչու է Ադրբեջանին զենք վաճառում ՌԴ-ն»,- ասաց պատգամավորը և անդրադարձավ գազի հարցին։
Մելքումյանը նշեց՝ սահմանին ռուսական գազը վաճառվում է 150 դոլարով, բայց գալիս է, հասնում ու կրկնակի դառնում, և դա պետք չէ վերագրել ԵՏՄ-ին: Նա նշեց, թե հստակ էլ չէ` ինչ է առաջարկվում որպես այլընտրանք, ապա հավելեց, որ որևէ մեկն էլ դեմ չէ եվրոպական արժեքներին:
«Ծառուկյան» դաշինքը հետևողական է. ժամանակին կողմ ենք քվեարկել ԵՏՄ-ին անդամակցելուն, հիմա հստակ դեմ ենք քվեարկելու «Ելք»-ի առաջարկին»,- ասաց Մելքումյանը:
Հիշեցնենք, որ «Ելք»-ն առաջարկում է ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որին դեմ են նաեւ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: