|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, Լուսակունք գյուղի հրդեհը մարվել է հոկտեմբերի 1-ին, ժամը 18:00-ին:
Այրվել է մոտ 8 հա տորֆ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 11:05-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում՝ «Չաիր» կոչվող տարածքում, ըստ նախնական տվյալների այրվում է գոմաղբ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Լուսակունք գյուղից դեպի Տորֆավանի դաշտեր ծխում է մոտ 8 հա տորֆի դաշտ (80 սմ խորությամբ):