Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2019-05-05 10:24
Հասարակություն

Արշալույս գյուղի մոտ գազի բալոններով բարձված մեքենաները բախումից ու պայթյունից ամբողջությամբ այրվել են, կա զոհ

Արշալույս գյուղի մոտ գազի բալոններով բարձված մեքենաները բախումից ու պայթյունից ամբողջությամբ այրվել են, կա զոհ

Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին գազի բալոններով բարձված մեքենաների բախումից ու պայթյունից 1 հոգի է մահացել: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հաղորդվում է, որ մայիսի 5-ին՝ ժամը 00:00-ին՝ «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղից դեպի Ակնալիճ տանող հատվածում այրվում է ավտոմեքենա (գազի բալոններով բեռնված):

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 10 կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են գազի բալոններով բարձված (10 հատ, տարողությունը չի հաջողվել պարզել) «ԶԻԼ-130» (վարորդ՝ Ա.Ե., ծնված 1982 թ.) և «Opel» (վարորդ՝ Կ.Գ., ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Բախման հետևանքով բալոնները պոկվել և ընկել են երթևեկելի հատված, իսկ մեկ բալոն պայթել է և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:50-ին, մարվել՝ 01:20-ին:

Ավտոմեքենաներն ամբողջությամբ այրվել են: Տեղազննման արդյունքում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու այրված դի: