| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Հայտնել ենք, որ այսօր Ջավախքի հայաբնակ Գումբուրդո բնակավայրում բախումներ են տեղի ունեցել Վրաստանի ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների և հայերի միջև: Պատճառն այն է, որ տեղի իշխանությունները թույլ չեն տվել հայերին 10-րդ դարի եկեղեցու բակում խաչքար տեղադրել:
Jnews.ge կայքից տեղեկանում ենք, որ հատուկջոկատայինների հետ բախումների հետևանքով բնակիչներ են ծեծի ենթարկվել: Նախնական տեղեկություններով` երկու անձ ձերբակալվել է: Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մեջեբիշվիլիի հետ բանակցություների արդյունքում, գյուղացիները համաձայնվել են ցրվել, եթե ձերբակալվածներին ազատ արձակեն:
Բնակիչները հայտարարել են, որ եկեղեցու բակում խաչքարի տեղադրման հարցը քննարկելու են ոչ թե ոստիկանապետի, այլ հեգևորականների մակարդակով:
Հիշյալ դեպքի կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ջավախահայ քաղաքական-հասարակական գործիչ Վահագն Չախալյանը: «Մտահոգիչ է և դատապարտելի, պետք է խուսափել իրավիճակի հետագա լարումից... և ժողովուրդը և ուժային կառույցի ներկայացուցիչները պետք է լինեն զուսպ և հեռատես... և վերջապես պետք է հասկանանք, որ երբ եղած խնդիրները չեն լուծվում և անվերջ հետաձգվում են անորոշ ժամանակով , դա որոշներին հնարավորություն է տալիս խաղալ զգացմունքների վրա»: