Փոխարժեքներ
20 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.72 |
EUR | ⚊ | € 412.42 |
RUB | ⚊ | ₽ 4.3881 |
GBP | ⚊ | £ 498.21 |
GEL | ⚊ | ₾ 140.83 |
- Վրաստանում ապրող Վրաստանի քաղաքացի մեր հայրենակիցները սեփական վրացական պետհամարանիշով մեքենայով կարող են հատել ՀՀ սահմանը, լրացնել մաքսային մուտքի հայտարարագիրն ու 1 տարի մնալ ՀՀ տարածքում: Միաժամանակ ՀՀ քաղաքացիություն ունենալը որևէ կերպ չի խանգարի նրանց այս ընթացակարգից օգտվելու համար:
- Վրաստանում ապրող, Վրաստանի քաղաքացիություն չունեցող, այլ երկրի (ՀՀ, ՌԴ և այլն) քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցները սեփական վրացական պետհամարանիշով մեքենայով կարող են հատել ՀՀ սահմանը, լրացնել մաքսային մուտքի հայտարարագիրն ու 1 տարի մնալ ՀՀ տարածքում: Ուշադրություն. այս դեպքում վերջիններիս համար անհրաժեշտ կլինի մաքսային մուտքի հայտարարագրման ժամանակ ներկայացնել նաև Վրաստանում մշտական կամ ժամանակավոր կացության իրավունքի վկայական: Այս կարգը սահմանվեց 2024 թ. սեպտեմբերից սկսած՝ Yerkir.am կայքի խմբագիր, ջավախահայ Վահե Սարգսյանի կողմից ՊԵԿ-ին ներկայացված խնդրի և առաջարկների հիման վրա: Ի ուրախություն այս խմբի մեջ մտնեղ մեր հայրենակիցների՝ նշեմ, որ վերջին օրերին ՊԵԿ-ի կողմից հաստատված կանոններով՝ այս դեպքում (Վրաստանում կացության քարտի հիման վրա մուտք գործելու դեպք) ևս մեր հայրենակիցները կարող են ՀՀ տարածքում իրենց մեքենան շահագործել մինչև մեկ տարի: Այս ընթացակարգով սահմանված ժամկետը կրկին հավասարեցվել է Վրաստանի քաղաքացիների ժամկետին (մինչ այս 15 օր էր այն):
- Վրաստանում ապրող մեր հայրենակիցները, ովքեր միաժամանակ ունեն նաև ՀՀ քաղաքացիություն, Վրաստանի քաղաքացիության անձնագրով կամ Վրաստանում կացության իրավունքի քարտով ՀՀ տարածք մուտք գործելիս վրացական պետհամարանիշներով իրենց մեքենաները առայժմ չեն կարող վարել վրացական վարորդական իրավունքի վկայականներով: Ցավոք, գործող կարգի հիման վրա մեր հայրենակիցները դեռ ենթակա են տուգանման: Խնդիրը բարձրաձայնելուց հետո ՆԳ նախարարությունը հայտարարեց, որ նախատեսվում է վրացական վարորդականներով երթևեկելու մինչև մեկ ամիս ժամկետ սահմանել: Այս ժամկետը բավարար չէ, և ձգտելու ենք հասնել նրան, որ կա՛մ այն դառնա անժամկետ, կա՛մ առնվազն հավասարեցվի մեքենաների շահագործման թույլտվության ժամկետին (1 տարի):
- Նշված խմբերին պատկանող վրաստանաբնակ մեր հայրենակիցները կարող են Վրաստանի այլ քաղաքացու սեփականություն հանդիսացող մեքենայով ևս նշված ընթացակարգերով մուտք գործել ՀՀ՝ լիազորագրի հիման վրա:
Հիշեցնենք՝ ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը բարձրաձայնել էր, որ երկքաղաքացիություն ունեցող, սակայն վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերը ՀՀ տարածքում պարեկների կողմից տուգանվում են, և ընդգծել էր, որ դա անարդարացի մոտեցում է։ Ահազանգին հաջորդել էր ՆԳՆ-ի պատասխանը, որտեղ նշվում էր, որ այս պահին իրենց կողմից շրջանառության մեջ է դրված օրենսդրական նախաձեռնություն, որով երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում։ Գառնիկ Դանիելյանն արձագանքել էր ՆԳՆ հայտարարությանը՝ նշելով պատասխանը չի փարատում մտահոգությունները և հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր է լուծելու մեկ ամսյա ժամկետի սահմանումը։ Փետրվարի 11-ին Ազգային Ժողովում Գառնիկ Դանիելյնաը վերստին բարձրաձայն էլ է նույն հարցը, ինչին ի պատասխան ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանն արձագանքել է, նշելով, որ իրենք չեն պատրաստվում վերանայել 1 ամսյա ժամկետը։
ՊԵԿ-ը հայտնել է, որ «միության անձը» ժամանակավորապես ներմուծվող տրանսպորտային միջոցի համար առաջացող մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունը պետք է ապահովի միշտ։ Իսկ «օտարերկրյա անձանց» համար 1-ին տրանսպորտային միջոցի ներմուծման համար այդպիսի պահանջ չի սահմանվում։ Սակայն վերջիններիս համար այդ պարտավորությունը կառաջանա, երբ առանց այդ տրանսպորտային միջոցը վերաարտահանելու՝ ժամանակավորապես կներմուծի 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ տրանսպորտային միջոցը։ «Օտարերկրյա անձը» նաև նման պարտավորություն կունենա մշտական բնակության նպատակով ՀՀ ժամանելու դեպքում»։ Ի պատասխան ՊԵԿ-ի՝ Գառնիկ Դանիելյանն արձագանքել է՝ «Թեև արդեն իսկ տրվել է պարզաբանում, բայց հարկ եմ համարում ներկայացնել նաև ՀՀ ՊԵԿ-ին ուղղված իմ հարցման պատասխանից ուշադրության արժանի մեջբերումներ, որոնք կօգնեն առավել լավ պատկերացնելու խնդրի էությունը»։
Գառնիկ Դանիելյան
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր