|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև:
Ըստ Associated Press-ի` ցուցարարները բողոքի ակցիա են անցկացրել ոստիկանի կողմից 15-ամյա դեռահասի սպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ, «Մոլոտովյան կոկտեյլներ» ու քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, այրել մեքենա:
Ոստիկանները ցույցը ցրելու նպատակով ջրցան մեքենա և արցունքաբեր գազ են կիրառել: Ցույցի ընթացքում ձերբակալվել է 35 մարդ: Կան նաև տուժածներ, նախնական տվյալներով` 5 մարդ: Տուժածների թվում նաև ոստիկաններ են:
Ցույցերի պատճառով փակվել է քաղաքի մետրոյի կենտրոնական կայարանը: