|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Արտաշատի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն առաջադրել է Կարեն Բենիամինյանի թեկնածությունը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավար, ԱԺ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը:
«Մեր մարզային կառույցի երիտասարդական թևի ղեկավարն է: Կուսակցական աշխատանքների փորձ էլ ունի, բավական երկար ժամանակ հանրապետական է, երիտասարդ կադր է` բարձրագույն կրթությամբ: Լավ կադր ենք ընտրել»,- ասաց նա:
Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ հիմա Կարեն Բենիամինյանը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է, շուտով կառաջադրվի քաղաքապետի թեկնածու:
Պատգամավորի խոսքով` այս պահին ուրիշ թեկնածու չկա, և ՀՀԿ-ն պաշտպանելու է հենց Բենիամինյանի թեկնածությունը: