|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
2014թ. հոկտեմբերի 29-ին` ժամը 12:30-ին, հաղորդում է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում հանկարծամահ է եղել ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող, 1995թ. ծնված Լևոն Հայրապետյանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Լևոն Հայրապետյանի հանկարծամահության վերաբերյալ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Լևոնը երեկ համալսարանում, ֆիզկուլտուրայի դասաժամին, վատ է զգացել, ինչի կապակցությամբ հրավիրված շտապօգնության անձնակազմն արձանագրել է Լ.Հայրապետյանի մահը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են տվել Լևոն Հայրապետյանի ծնողները` Ք.Ներսիսյանը և Ա. Հայրապետյանը։ Նրանք մասնավորապես նշել են, որ իրենց որդին ` Լևոն Հայրապետյանը, սրտի բնածին արատ է ունեցել և ավելի քան տասը տարի հաշվառված է եղել Երևան քաղաքի Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոցում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նյութերի նախապատրաստումը շարունակվում է: