Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Anonymous Greece հաքերային խմբի նոր թիրախ է դարձել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կայքէջը. հայտնում է Greek City Times-ը:
«Ֆեյսբուք»-ում տեղադրված հայտարարության մեջ հունական խումբը գրել է. «Թուրքական խորհրդարանը սեփականաշնորհվել է (հույների և հայերի) կողմից: Հայաստանը կհաղթի այս պատերազմում ընդդեմ հրեշավոր Թուրքիայի և Ադրբեջանի: Անմեղ մարդկանց և երեխաներին սպանելը ձեզ ահաբեկիչ է դարձնում»:
Դրանից առաջ էլ հունական խումբը հարգել էր մահացած հայ զինվորների հիշատակը, որոնք զոհվել են Թուրքիայի կողմից հովանավորվող ադրբեջանական բանակի և ահաբեկիչների դեմ մարտերում:
«Մեծ աղոթք Հայաստանի բոլոր այն հերոսների համար, որոնք նահատակվել են իրենց երկրի համար: Ուժեղ մնա Հայաստան», - գրել էր Anonymous Greece-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նրանք կոտրել էին ավելի քան 150 ադրբեջանական պետական կայքեր՝ այդ գործողությունը դարձյալ նվիրելով հայ ազգին: