Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, սեպտեմբերի 21-ին, ժամը 16:43-ին ահազանգ է ստացվել, որ Արա լեռան լանջին՝ բուսածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 117 փրկարար ծառայող, անտառտնտեսության 10 աշխատակից և հարակից գյուղի 8 բնակիչ:
Աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր: Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, նախարարի տեղակալ Ա. Նազարյանը, Արագածոտնի մարզպետը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը, Արագածոտնի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը, Կոտայքի ՄՓՎ պետի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ փոխգնդապետ Ա. Գյուրջինյանը և Բուժականի, Երնջատափի, Սարալանջի գյուղապետերը:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 08:35-ին հրդեհը մեկուսացվել է:
Ժամը 10:56-ի դրությամբ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից դեպքի վայր է մեկնել 10 փրկարար:
Ժամը 16:22-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 91 փրկարար ծառայող և 5 միավոր տեխնիկա:
Իրավիճակը վերահսկելի է. առանձին տեղամասերում իրականացվում են հետմարման և հրդեհաշիջման աշխատանքներ:
Ժամը 20:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 73 փրկարար ծառայող՝ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մ. Ղազարյանի գլխավորությամբ:
Նախնական տվյալներով այրվում է մոտ 25 հա խատածածկ տարածք:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: