|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սեպտեմբերի 2-ին, ժամը 20:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան լանջին՝ Քարի լիճ տանող ավտոճանապարհին, նկատվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են որոնողական աշխատանքներ: Արագած լեռան հարավային գագաթի մոտակայքում՝ մոտ 3464 մ բարձրության վրա, հայտնաբերել են Կ. Դ.-ի (ծնված 1952 թ.) դին:
Փրկարարները դին իջեցրել են սարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: