Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ազգային անվտանգության խորհրդի և նախարարների խորհրդի նիստ է հրավիրել: Թուրքական պետական «Trthaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ նիստը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 22-ին, տեղական ժամանակով 15:00-ին նախագահական նստավայրում. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ազգային անվտանգության նիստում կքննարկվեն Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության (ՀԻՔԻ)՝ սեպտեմբերի 25-ին նախատեսված անկախության հանրաքվեն, ինչպես նաև՝ մի շարք ներքին և արտաքին զարգացումներ:
Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո՝ ժամը 18:00-ին, տեղի կունենա նաև նախարարների խորհրդի նիստը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի առթիվ Նյու Յորք մեկնած Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ՀԻՔԻ-ի հանրաքվեն անպայման քննարկման կդրվի նախարարների խորհրդում: Նա հավելել էր, որ կքննարկվեն նաև Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության դեմ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցները, որոնք, ըստ Էրդողանի, սովորական պատժամիջոցներ չեն լինի:
«Մենք այդ վճռականությունը կցուցաբերենք, քանի որ մենք երբեք մենակ չենք թողել Հյուսիսային Իրաքի տեղական կառավարությանը»,- հավելել է նա: