|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մաքմասթերի համալսարանի գիտնականները վերլուծել են հետազոտությունների տվյալներ, որոնց մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ: Վերլուծությունը ցույց է տվել, որ այն կամավորների մոտ, որոնք հակադեպրեսանտներ են ընդունել, վաղաժամ մահվան վտանգը 33 տոկսով ավելի է եղել` նրանց համեմատ, ովքեր հակադեպրեսանտներ չեն ընդունել. հայտնում է Meddaily.ru-ն:
Բացի դրանից` հակադեպրեսանտներ ընդունածների մոտ 14 տոկոսով ավելի հավանական են դառնում կաթվածը և ինֆարկտը: Բանն այն է, որ հակադեպրեսանտները թույլ չեն տալիս, որ նեյրոնները հետ վերցնեն սերոտոնինը: Իսկ սերոտոնինն անհրաժեշտ է սրտին, երիկամներին, թոքերին, լյարդին: Մահվան վտանգը մեծանում է հենց այդ պատճառով: