Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որպես մարտական խնդիր ունեցող երկիր՝ ունենք հոսպիտալների` բավական լայն ցանց, և շատ տեղերում մեր հոսպիտալներն ավելի հագեցած են, քան տեղական մարզային հիվանդանոցները. Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Նախարարի հավաստմամբ՝ մեր հոսպիտալներն ունեն լավագույն վերակենդանացման բաժանմունքները, սակայն, դրան զուգահեռ, ունենք մի շարք խնդիրներ։
«Հոսպիտալները ժամանակակից պայմաններին հարմարեցնելու մեծ խնդիր ունենք, սակայն պետք է ասեմ, որ շենքային պայմանները բացարձակ չեն համապատասխանում նրան, ինչ կատարվում է բժշկության և առողջապահության ոլորտում։ Այժմ մենք աշխատում ենք մի շարք երկրների կառավարությունների հետ, որպեսզի կարողանանք կառուցել ժամանակակից պայմաններին համապատասխան հոսպիտալներ։ Պետք է ասեմ, որ շատ ամոթ է, բայց մինչ օրս կենտրոնական հոսպիտալը և ԶՈՒ-ն, առհասարակ, չունեն որակյալ «կա-տե» սարքավորումներ։ Մենք այժմ մի ծրագիր ենք կյանքի կոչում, ըստ որի՝ պետք է փորձենք հագեցնել մեր հոսպիտալները տեխնիկայով»,- ասաց Սարգսյանը։