Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց պաշտպանության ոլորտի խնդիրների վերաբերյալ: Փաշինյանի խոսքով՝ տարիներ շարունակ ԱԺ-ում եղել է լուռ համաձայնություն պաշտպանության ոլորտի խնդիրների վերաբերյալ, որ դրանք պետք չէ քննարկել և հրապարակայնացնել՝ «թուրքը չլսի» տրամաբանությամբ: Սակայն, ըստ Փաշինյանի, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ դա սխալ մոտեցում է, և բոլոր խնդիրները պետք է քննարկվեն ժամանակին, որ ստիպված չլինեն քննարկել պոստ ֆակտում:
«Պարոն վարչապետ, մեկ տարի առաջ մենք ձեզանից իմացանք, որ ապրիլյան պատերազմի ընթացքում եղել են դեպքեր, երբ ՀՀ ԶՈՒ տանկերը այսպես ասած «խոդ չեն ընկել» : Արդյո՞ք կառավարությունը երաշխավորում է, որ այսօր ՀՀ ԶՈՒ բոլոր տանկերը և մյուս տեխնիկան գտնվում են այսպես ասած «նախադու» վիճակում: Արդյո՞ք ՀՀ ԶՈՒ-ն ապահոված է անհրաժեշտ զենքով՝ սկսած փամփուշտներից, վերջացրած արկերով: Արդյո՞ք ունենք բավարար ռազմական պաշար, շրջափակման մեջ լինելու դեպքում»,-հարցրեց Փաշինյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանեց հարցին, ասելով, որ կարող ենք հստակ ֆիքսել, որ ՀՀ ԶՈՒ-ն այսօր գտնվում են մարտունակ վիճակում, ի վիճակի են կատարելու մարտական առաջադրանքները, մարտական խնդիրները, հատուկ ուշադրության ներքո են մատակարարվող վառելիքաքսուկային նյութերի որակը և սպառազինության որակը:
«Մեր ռազմաարդյունաբերական համալիրն այսօր գտնվում է վերելքի վրա»,- վստահեցրեց Վիգեն Սարգսյանը: