|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրություններում որոշել է առաջադրել կուսակցության՝ Արտաշատի երիտասարդական կառույցի ղեկավար, Արտաշատի ավագանիի անդամ, «էյ-Ի-Ջի» Արտաշատի ԳՀՏՍ ծառայության պետ Կարեն Բենիամինյանի թեկնածությունը: Կարեն Բենիամինյանն առաջադրվել էր նաև ԱԺ ընտրություններում ռեյտինգային ցուցակով, սակայն հետո նրա անունը դուրս մնաց նախընտրական ցուցակից:
ՀՀԿ-ի այս ընտրությունը ամենավառ ապացույցն է այն բանի, որ Աբրահամյանները որոշում են կայացրել առհասարակ չմասնակցել ընտրություններին: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Աբրահամյանների ընտանիքին մոտ կանգնած մեր աղբյուրը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: