Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-09-09 11:40
Հասարակություն

Երևանում բանկոմատ են պայթեցրել ու 3 միլիոն 300 հազար դրամ հափշտակել

Երևանում բանկոմատ են պայթեցրել ու 3 միլիոն 300 հազար դրամ հափշտակել

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

«Ժամը 05։20-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Հանրապետության 71 հասցեում տեղակայված բանկոմատը «կիսլորոդի» և գազի միջոցով պայթեցնելու եղանակով թալանել են խոշոր չափի գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնտեղից հափշտակել են 3 մլն 300 հազար դրամ գումար, հիմնականում՝ 20 հազար դրամանոցներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»,- կարդում ենք կայքում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում