կարևոր
3832 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-20 16:36
Իրավական

15 զինվորի կյանք խլած ողբերգական դեպքով որևէ պաշտոնյա չի ձերբակալվել. ՔԿ

15 զինվորի կյանք խլած ողբերգական դեպքով որևէ պաշտոնյա չի ձերբակալվել. ՔԿ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում երեկ տեղի ունեցած հրդեհի, դրա հետևանքով նույն վաշտի 15 զինծառայողների մահվան դեպքով մինչեւ այս պահը ձերբակալված կամ կալավարոված անձ չկա։

MediaHub-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից։

Վերջինս ասաց, որ որեւէ մեկի նկատմամբ այս պահին քրեական հետապնդում չկա։

«Վարույթն այդ փուլին դեռեւս չի հասել։ Ծավալուն քննություն է գնում, քննչական գործողությունները շարունակվում են։ Գործով զինվորականներ են հարցաքննվել, ինչպես նաեւ այդ օրը տարածքում եղած ականատես-վկաներ։ Գործի շահերից ելնելով այլ տեղեկատվություն չենք կարող հրապարակել»,-ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել են 15 զինծառայողներ, վիրավորվել են 3-ը։

Նշենք, որ նախօրեին Վահրամ Գրիգորյանն ազատվեց 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Ավելի ուշ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակվեց Գարեգին Պողոսյանը:

Կառավարության նիստում ՊՆ Սուրեն Պապիկյանը հայտատարեց նաև այլ պաշտոնանկությունների մասին: