Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարվա հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում կազմել է 107,2 տոկոս:
Հուլիսին Հայաստանում թողարկվել է 114 միլիարդ 318.3 միլիոն դրամի արդյունաբերական ապրանք, ինչը նախորդ տարվա հուլիսի նկատմամբ կազմում է 109.8 տոկոս: Իսկ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին մեր երկրում թողարկված արդյունաբերական արտադրանքը ծավալը կազմում է 693 միլիարդ 653.4 միլիոն դրամ, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կազմում է 101.5 տոկոս:
96 միլիարդ 687.4 միլիոն դրամի գյուղատնտեսական համախառն արտադրանք է արտադրվել հուլիսին Հայաստանում, իսկ հունվար-հուլիսին' 316 միլիարդ 98.2 միլիոն դրամի' աճը' 3.2 տոկոսային կետ:
34 միլիարդ 65,9 միլիոն դրամի շինարարություն է իրականացվել հուլիսին, իսկ առաջին 7 ամիսներին շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 159 միլիարդ 938,6 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է 0,5 տոկոսով:
Հուլիսին մատուցվել են 99 միլիարդ 586,8 միլիոն դրամի ծառայություններ, արտադրվել է 589,8 միլիոն դրամի էլեկտրաէներգիա:
Միջին ամսական աշխատավարձը, ըստ ԱՎԾ տվյալների, հուլիսին կազմել է 179 հազար 717 դրամ, իսկ հունվար-հուլիսին' 107,4 հազար դրամ:
Առեւտրաշրջանառությունը հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 5,7 տոկոսով' կազմելով 202 միլիարդ 613,7 միլիոն դրամ: Իսկ հունվար-հուլիսին այս ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, աճել է 5,6 տոկոսով եւ կազմել 1 տրիլիոն, 213 միլիարդ 366,2 միլիոն դրամ:
Հուլիսին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 566,5 միլիոն դոլար, ընդ որում' արտահանվել է 141,3 միլիոն դոլարի ապրանք' նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 14 տոկոսով, իսկ ներմուծումը կազմել է 425,2 միլիոն դոլար' նախորդ տարվա հուլիսի ցուցանիշը գերազանցելով 18,3 տոկոսով: Հունվար-հուլիսին արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 3 միլիարդ 289,5 միլիոն դոլար' 3,5 տոկոսով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, որից արտահանման ծավալը կազմում է 847,5 միլիոն դոլար, իսկ ներմուծմանը` 2 միլիարդ 442 միլիոն դոլար: Տոկոսային արտահայտությամբ այս ցուցանիշները նախորդ տարվա նույն ցուցանիշները գերազանցել են, համապատասխանաբար, 2,8 եւ 3,7 տոկոսներով: