|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հոկտեմբերի 16-ին, ժամը 16:10-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի 34 LQ 183 պետհամարանիշի (վարորդ՝ 1994 թ. ծնված Մ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարոդ Մ. Մ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: