Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հաջորդ գարնանը մի շարք կարևոր որոշումներ պիտի կայացնի իշխանությունը՝ թե ով է 2018-ից զբաղեցնելու վարչապետի, ՀՀ նախագահի, ՍԴ, ԿԸՀ, Վերահսկիչ պալատի նախագահների և ուժային կառույցների ղեկավարների, ինչպես նաև ՀՀԿ նախագահի պաշտոնները։
Միանձնյա ղեկավարի բացակայության պայմաններում այս պաշտոնների դերակատարումը մեծանում է երկրում, և դրանցից մի քանիսի միավորվելու դեպքում կարող է իշխանափոխություն, երկրի կուրսի փոփոխություն արձանագրվել։ Քանի որ չի կարելի թերագնահատել նաև ՀՀ նախագահի դերը, ուստի այս պոստը զբաղեցնող անձն էլ պետք է վստահելի լինի։ Տարբեր անուններ են հնչում այս պաշտոնի համար, հատկապես Գագիկ Հարությունյանի անունն է շոշափվում։ Սակայն նա առողջական խնդիրներ ունի, տարիքն առաջացած է, ուստի, մեր տեղեկություններով, քննարկվում է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի թեկնածությունը։ Նրա անունը պարբերաբար շրջանառվում է տարբեր պաշտոնների առնչությամբ»,-գրում է «Հրապարակ»-ը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: