|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Ֆեյսբուքյան օգտատեր, Արցախի Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն գյուղի «ԱՐԻ ՌԵԶՈՐԹ» ռեստորանի հիմնադիր Արշակ Զաքարյանն, ըստ Yerkir.am-ի, իր էջում հրապարակել է զինվորների հետ մի լուսանկար, որոնցից մեկը (ձախ կողմում կանգնածը) Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին է, ով ԱՀ Պաշտպանության բանակում ծառայությունն ավարտել և տուն է գնում:
Փաստենք, որ, ԱՀ նախկին և ներկա նախագահների որդիների՝ ԱՀ զինված ուժերում ծառայելու փաստն ամենևին չի տիրաժավորվել, այս զինվորներին լայն հանրությունը գրեթե դեմքով չի ճանաչել, հասարակության շրջանում այդ իրողությունը չի ներկայացվել որպես արտառոց երևույթ: Կարճ ասած՝ այս տղաները իրենց հազարավոր ծառայակիցների նման ծառայել են գլուխները կախ և որևէ «թատերական ներկայացման» մաս չեն կազմել:
Այնինչ՝ ՀՀ վարչապետի որդու ծառայության փաստը վարչապետին ծառայող պետական և մասնավոր ողջ քարոզչամեքենայի կողմից մերթ ներկայացվում է որպես կարևորագույն զոհաբերություն, մերթ պատմական նվեր հայ ժողովրդին՝ Փաշինյանի ընտանիքի կողմից: