Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել էինք, որ Լոռու մարզում քաղաքացին վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվածը Վանաձորում Լոլոյի Էդո մականվամբ հայտնի 31-ամյա Էդվարդ Հարությունյանն է:
ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում այս դեպի կապակցությամբ: 2017 թվականի օգոստոսի 14-ին` ժամը 22:00-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 21:00-ին, որովայնի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել Էդմոն Սեյրանի Հարությունյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ Է. Հարությունյանը հրազենային վնասվածքն ստացել է Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 64 շենքին հարակից տեղանքում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է թվով 2 պարկուճ, 1 գնդակ և արնանման 2 հետք:
Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել` Էդմոն Հարությունյանին տուժող ճանաչելու մասին, առգրավվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն ընդունվելու պահին նրա հագուստները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին՝ օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնել՝ հանցագործության գործիքը, ինչպես նաև առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: