|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Ոստիկանության լրատվական բաժնից Yerkir.am-ին հայտնեցին, որ Երևանի Դավթաշեն համայնքում 17-ամյա երեք դեռահասների միջև դանակահարության դեպք է գրանցվել:
«Օգոստոսի 10-ին՝ ժամը 23:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 2000 թվականին ծնված երկու քաղաքացի»,- ասացին մեզ:
Պարզվել է, որ բուժօգնության դիմած քաղաքացիները և նրանց՝ 2000 թվականին ծնված ընկերը մարմնական վնասվածքներ ստացել են նույն օրը Դավթաշեն երկրորդ թաղամասում գտնվող դպրոցի բակում:
Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: