|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ասյօր առավոտյան Ֆրանսիայում 17-ամյա տղան երկու սրերով մտել էր մանկապարտեզ և պատանդ վերցրել 20 երեխայի և նրանց ուսուցչուհուն:
Քիչ առաջ տեղեկացանք, որ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել պատանուն և ազատ արձակել բոլոր 20 երեխաներին և նրանց ուսուցչուհուն: Ոստկաններին հաջողվել է ներս սողոսկել ճաշի ժամանակ՝ երբ երեխաներին դրսից ժաշ են տարել: Ներս մտնելուց հետո ոստիկաններին հաջողվել է միջամտել, առանձնացնել երեխաներին, ազատել նրանց և բռնել տղային:
17-ամյա տղայի մոտիվները դեռ պարզ չեն, հայտնի է միայն, որ տղան բուժվել է դեպրեսայի դեմ, սակայն մի քանի օր է՝ իր դեղամիջոցները չի ընդունել: Ոստիկանությունը տեղեկացրել է, որ նա ուղղակի դեպրեսիայի մեջ է եղել և շատ մեղմ է վարվել երեխաների հետ, չի սպառնացել նրանց: Վարկածներ կան, որ տղան ատրճանակ է պահանջել՝ ինքնասպան լինելու համար, սակայն այս վարկածը պաշտոնապես չի հաստատվել:
Ինչպես տեղեկացնում են ոստիկանները, տղան 20 հոգանոց դասարան է պատանդ վերցրել, սակայն մինչև կեսօր 14-ին բաց է թողել: Ոստիկանների ներխուժման պահին 6 երեխա է եղել մանկապարտեզում: